Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Գլոբալիզացիան դեպի ավելի մեծ հարստություն տանող ճանապարհ է

Գլոբալիզացիան դեպի ավելի մեծ հարստություն տանող  ճանապարհ է
26.11.2024 | 16:27

Ամեն մի աշխարհակարգ ուժային կոմպրոմիս է ուժեղների ու հզորների միջև, մյուս կողմից էլ, յուրատեսակ կոմպրոմիս է հզոր ուժեղների ու թույլերի իրավունքի միջև։

Ուժեղների ու թույլերի փախհարաբերությունների հիմնական առանձնահատկությունը կայանում է նրանում, որ ուժեղների առավելագույն շահի տեսանկյունից չափից դուրս անիրավունք թույլը ձեռնտու չէ, և տվյալ պայմաններում կա թույլի իրավունքի մի չափ, որը ուժեղի համար օպտիմալն է։

Իդեալական արդար աշխարհակարգի դեպքում թույլերին նույն իրավունքն ու հնարավորությունները տալն է, ինչ որ ուժեղներին, որը բացառում է ուժի վրա հիմնված իրավունքը։

Հարաբերությունների մյուս ծայրում էլ գտնվում է ուժի բացարձակ գերակայությունը, որում էլ հիմնականում գտնվում է աշխարհը։

Եվ այստեղ կարևոր է հասկանալ, որ շատ տեսանկյուններից թույլերի գոյությունը ձեռնտու է ուժեղներին, ասենք, որպես ստրատեգիական խորության ապահովման միջոց, որպես պոտենցիալ կորուստ, որը քո մասը չէ, որպես քեզնից դուրս պատերազմական դաշտ, որի ավերվելը ուժեղի համար ընդունելի է և այլն։

Բացի դրանից, բնության դաժան օրենքով ամեն մեկն արևի տակ ունի իր ուժին համապատասխան իրավունք, որը բերում է իրավունքի խիստ անհամասեռության, և այս իմաստով թույլերի՝ դրանից ավելի իրավունք ունենալը պետք է ապահովվի ուժեղների փոխադարձ համաձայնության ու ջանքերի շնորհիվ միայն, որն ինքնին անկայունության աղբյուր է, մանավանդ, աշխարհաքաղաքական լարվածությունների սրման ժամանակ, ինչպես ներկայում է։

Բացի դրանից, սովորաբար արդարությունից խոսում ու այն պաշտպանում են համեմատաբար թույլերն ու բացարձակ թույլերը, և, այս իմաստով, BRICS-ի առաջ քաշած նոր կոնցեպտը հավասար իրավունքներով ու հնարավորություններով աշխարհակարգի մասին, միայն բարի ցանկություն է աշխարհում իր ամուր տեղը գրավելու ճանապարհին, որի իրականացնելիության աստիճանը դեռևս պետք է ստուգվի իրական կյանքում։

Այստեղ կարևոր է նաև այն հանգամանքը, որ նոր բարձրացող ուժերը, իրական դիրքեր գրավելուց հետո, իրենք ևս կարող են փոխվել։

Մասնավորապես, գլոբալիզացիան դեպի ավելի մեծ հարստություն տանող բնական ճանապարհ է, և բոլոր ուժեղներն են, իրենց հնարավորությունների սահմաններում, դրա ջատագովը։

Այնպես որ, նույնիսկ հնարավոր գլոբալ ուժային հավասակշռության հասնելուց հետո էլ մեզ սպասում է ուժային բևեռների միջև գլոբալիզացիոն տիպի մրցակցության մի նոր պրոցես։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 11667

Մեկնաբանություններ